Չինաստանի Ուհան քաղաքում փակվել է հատուկ կառուցված 16 հիվանդանոցներից մեկը՝ վերջին հիվանդին դուրս գրելուց հետո: Այս մասին տեղեկացնում է «Reuters» գործակալությունը:
Հաղորդվում է, որ վարակվածության նոր դեպքերը նվազել են: Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովի ներկայացուցիչը տեղեկացնում է, որ Ուհանում իրավիճակը, վերահսկելի է դառնում, դրական միտում է նկատվում:
Կորոնավիրուսն ի հայտ է եկել Ուհան քաղաքում նախորդ տարվա վերջին և այդ ժամանակից ի վեր վարակել է ավելի քան 86 հազար 500 մարդ:
Չինաստանում, որտեղից նոր կորոնավիրուսն սկսել է տարածվել մյուս երկրներ, վիրուսից զոհերի թիվը հասել է 2912-ի՝ մեկ օրում ավելանալով 42-ով: