կարևոր
2531 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-02 16:32

Չեղարկվում են Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները․ պատճառը՝ կորոնավիրուսն է

Չեղարկվում են Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները․ պատճառը՝ կորոնավիրուսն է

«Արմենիա» ավիաընկերության ղեկավարությունը կորոնովիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով որոշել է չեղարկել Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները. 

«Պայմանավորված վերջին իրադարձություններով, վերադրձվում է տոմսերի զգալի քանակը։ Հիմք ընդունելով Իսրայելի իշխանության տարածած հայտարարությունը, որում երկիրը հորդորում է իր քաղաքացիներին խուսափել ճանապարհորդություններից, որոշում է կայացվել չեղարկել մինչև մարտի 22-ը ներառյալ Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները:

Ուղևորների տոմսերը կվերադարձվեն կամ կփոփոխվեն առանց հավելյալ տուգանքների», - ասված է ընկերության հայտարարության տեքստում: