կարևոր
2364 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-02 16:13

Մոսկվայում կորոնավիրուսի վարակման առաջին դեպքն է արձանագրվել

 Մոսկվայում կորոնավիրուսի վարակման առաջին դեպքն է արձանագրվել

Ռուսաստանի քաղաքացու մոտ՝ Մոսկվայում, հաստատվել է կորոնավիրուսի նոր տեսակը: Այս մասին հաղորդում է Covid-19-ի հետ կապված իրավիճակի դիտարկման գործառնական շտաբը: Համաճարակաբանական հետաքննության արդյունքների համաձայն ՝ երիտասարդը հիվանդացել է Իտալիայում հանգստի ժամանակ:
Փետրվարի 23-ին նա վերադարձել է Ռուսաստան: Մի քանի օր անց  դիմել է հիվանդանոց և նրա մոտ հաստատվել է սուր շնչառական վիրուսային վարակ, վերջինը հոսպիտալացվել է և ավելի ուշ նրա մոտ հաստատվել է վիրուսի առկայությունը: Բժիշկները հիվանդի վիճակը գնահատում են բավարար: