Ճապոնիայի՝ էլեկտրոնիկա արտադրող Sharp Corp-ը կսկսի բժշկական դիմակներ թողարկել, որոնք այժմ մեծ պահանջարկ են վայելում COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով։
Ընկերությունը հայտարարել է, որ դրա համար կօգտագործի երկրի կենտրոնական մասում գտնվող ձեռնարկությունը, որտեղ սովորաբար դիսփլեյներ էին թողարկվում: Դիմակների արտադրությունը պլանավորվում է սկսել մինչեւ մարտի վերջը, հաղորդել է MarketWatch-ը:
Սկզբնապես գործարանում օրական կթողարկվի 150 հազար դիմակ, հետագայում պլանավորում է արտադրությունն ավելացնել օրական մինչեւ 500 հազար:
Դիսփլեյները սովորաբար թողարկվում են մանրԷազերծված պայմաններում, որոնք լավ միջավայրր կարող են հանդիսանալ բժշկական դիմակների թողարկման համար: