19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները օրերս Բագրատաշենի անցակետում կանխել են 70 բջջային հեռախոսի անօրինական ներմուծման տարբեր դեպքեր:Այս մասին հայտարարություն է տարածել ՊԵԿ իրավաբանական վարչությունը:
Վրաստանից ժամանած ՀՀ քաղաքացու տրանսպորտային միջոցի զննմամբ հայտնաբերել են մաքսային հսկողությունից և մեքենայի շարժիչի տակ ու այլ հատվածներում թաքցված տարբեր մոդելի 38 բջջային հեռախոս:
Մեկ այլ դեպքով էլ Բագրատաշենի անցակետում Վրաստանից ժամանած Վրաստանի քաղաքացու ավտոմեքենայի զննմամբ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված տարբեր մոդելի 33 բջջային հեռախոս: Որպես թաքստոց հանդիսացել է մեքենայի բեռնախցիկի ռետինե քողարկիչը: