24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Մեկ շաբաթվա ընթացքում, եթե վարակման այլ դեպքեր չգրանցվեն, քարոզարշավը բնականոն հունով կգնա։ Խոսելով Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքի մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։
«Քարոզարշավի հետ կապված քննարկումներ են ընթանում, սակայն քարոզչության ակտիվ փուլը դեռ չի սկսվել. մեկ շաբաթվա ընթացքում, եթե վարակման այլ դեպքեր չգրանցվեն, քարոզարշավը բնականոն հունով կգնա»,- ասել է Զեյնալյանը։