18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում գտնվող «Վիրրա մոլ» առևտրի կենտրոնում զինված տղամարդը մոտ 30 մարդու պատանդ է վերցրել: Այս մասին հայտնում է տեղական Rappler լրատվականը: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հարձակվողը առևտրի կենտրոնի նախկին պահակն է, ով վերջերս ազատվել է աշխատանքից՝ երկու շաբաթ ծառայության չներկայանալու համար: Ահաբեկիչը պատանդ է վերցրել առևտրի կենտրոնի աշխատակիցներին, կրակ է բացել նրանց ուղությամբ, մեկ մարդ վիրավորվել է,որին տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է կայուն:
Առևտրի կենտրոնը փակ է, պատասխանատուներն էլ բնակիչներին հորդորում են կենտրոնի տարածքին, քանի որ ահաբեկիչը զինված է ունի՝ հրազեն և նռնակներ: Այժմ ոստիկանությունը բանակցություններ է վարում նրա հետ: