Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 1501-ի, գրանցվել Է մահվան 66 դեպք: Այս տվյալները մարտի 2-ին հրապարակել Է Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության նախարարությունը, որի հայտարարությունը մեջբերել Է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան։
Ավելի վաղ հաղորդվել Էր 978 հիվանդացածի եւ 54 մահացածի մասին:
Իրանի առողջապահույթան նախարարությունը փետրվարի 19-ին հայտնել Էր երկրում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին: Վարակվածները Ղոմի նահանգից էին։ Վիրուսի տարածման վտանգը նվազեցնելու նպատակով փակվել են դպրոցները, մեկ շաբաթով աշխատանքը դադարեցրել Է Մեջլիսը (խորհրդարանը)։