կարևոր
2371 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-02 13:19

Ամերիկահայերը Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ցույց են իրականացրել

Ամերիկահայերը Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ցույց են իրականացրել

Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում, հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացրել Ադրբեջանի դեսպանատան մոտ:

Նրանք դատապարտել են Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում՝ Ադրբեջանի իշխանությունների իրականացրած ոճրագործությունները` պահանջելով արդարադատություն իրականացնել մեղսագործների նկատմամբ. հայտնում է Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը:

Ակցիայի մասնակիցները ծածանել են Արցախի դրոշը, նշել, որ երկարատեւ խաղաղության կարելի է հասնել՝ միայն հարգելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ներկաները նաեւ մտահոգություն են հայտնել, որ «Մադրիդյան սկզբունքներն» ընդունելու հարցով Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների նկատմամբ գործադրվող ճնշումն ավելանում է: 

Հավելենք, որ բողոքի ակցիան կազմակերպել էր Դաշնակցության երիտասարդական միության Վաշինգտոնի մասնաճյուղը: