Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պլանավորում Է մարտի 5-ին այց կատարել Ռուսաստան: Այդ մասին հայտնել Է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը:
«Մեր նախագահը պլանավորում Է մեկօրյա այցով Ռուսաստան ժամանել մարտի 5-ին»,-ասված Է հաղորդագրության մեջ:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մարտի 1-ին հայտնել Է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը կքննարկեն՝ ինչպես են իրագործվում Սոչիում Սիրիայի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները: