կարևոր
1610 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-02 12:36

Փարիզում կորոնավիրուսի պատճառով գրքի տոնավաճառը չեղյալ են հայտարարել

Փարիզում կորոնավիրուսի պատճառով գրքի տոնավաճառը չեղյալ են հայտարարել

Ֆրանսիայի մայրաքաղաքում թվով քառասուներորդ Livre Paris գրքի ցուցահանդես-տոնավաճառը չեղյալ է հայտարարվել այն միջոցառումներից հետո, որոնք վերջերս հայտարարել է երկրի կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այդ մասին հայտնել է Livre Hebdo մասնագիտացված հրատարակությունը՝ վկայակոչելով կազմակերպիչների հայտարարությունը։

Անցած շաբաթ Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը հայտարարել էր, որ երկրի ամբողջ տարածքում կարգելվեն 5 հազար հոգուց ավելի մասնակիցներով զանգվածային միջոցառումները, եթե դրանց անցկացումը նախատեսում է փակ հրապարակներ: Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 130-ի, ավելի վաղ հաղորդվել Է մահվան երկու դեպքի մասին: Մջոցառումը պետք Է տեղի ունենար մարտի 20-ից մինչեւ 23-ը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: