կարևոր
1737 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-02 12:10

Երկրների թիվը, որտեղ կորոնավիրուս է հայտնաբերվել, հասել է 65-ի

Երկրների թիվը, որտեղ կորոնավիրուս է  հայտնաբերվել, հասել է 65-ի

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն մարտի 2-ին հաստատել է երկրի տարածքում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքը. վարակակիրները հոսպիտալացվել են: Այսպիսով, այն երկրների թիվը, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակը, կազմել է 65:

Վարակակիրների թվով առաջին տեղում է Հարավային Կորեան , երկրորդ տեղում Իտալիան, երրորդը՝ Իրանը, որտեղ հաստատել են վարակման 205 դեպքի մասին:

Երեկ վարակման առաջին դեպքերն են գրանցվել Չեխիայում եւ Դոմինիկյան Հանրապետությունում:
Չինաստանում, որտեղից նոր կորոնավիրուսը սկսել է տարածվել մյուս երկրներ, վիրուսից զոհերի թիվը հասել է 2912-ի՝ մեկ օրում ավելանալով 42-ով: Այդ մասին մարտի 2-ին հայտնել է ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն:

Նրա տվյալներով՝ Չինաստանի տարածքում վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 80 հազարը:
Հիշեցնենք ,որ երեկ Հայաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման առաջին դեպքը: