կարևոր
866 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-02 11:41

Ինդոնեզիայում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքը

Ինդոնեզիայում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքը

Ինդոնեզիայում հայտնաբերել են COVID-19 նոր կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքը: 

Ինդոնեզիայի ղեկավարի խոսքով՝ կորոնավիրուս Է հայտնաբերվել 64-ամյա մի կնոջ եւ նրա 31-ամյա դստեր մոտ: Նրանք շփվել են Ճապոնիայի մի քաղաքացու հետ, որի մոտ կորոնավիրուս Էր հայտնաբերվել փետրվարի 27-ին Մալայզիայում այն բանից հետո, երբ նա ամսվա սկզբին այցելել Էր Ինդոնեզիա: Ինդոնեզիայի առողջապահության նախարարության ղեկավար Ագուս Փութրանթոյի խոսքով՝ երկու հիվանդացած կանայք՝ Ինդոնեզիայի Արեւմտյան Ճավայի նահանգի Դեփոք քաղաքի բնակչուհիները, ներկայում բուժում են անցնում Ջակարտայի ինֆեկցիոն հիվանդանոցում, հաղորդում Է «ՌԻԱ Նովոստի»-ն: