կարևոր
1006 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-02 11:38

Մայր Աթոռը չի պատրաստվում չեղարկել եկեղեցական արարողությունների անցկացումը

Մայր Աթոռը չի պատրաստվում չեղարկել եկեղեցական արարողությունների անցկացումը

Մայր Աթոռը Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի հայտնաբերման պատճառով դեռևս չի պատրաստվում չեղարկել եկեղեցական արարողությունների անցկացումը:

«Այս պահին մենք չունենք եկեղեցական արարողությունների անցկացման չեղարկման վերաբերյալ որևէ հրահանգ»,-այս մասին տեղեկացրեցին Մայր Աթոռից:

Աշխարհի տարբեր երկրներում, որտեղ կորոնավիրուսն արդեն մեծ տարածում է գտել, փակվել են տաճարների դռները, հետաձգվել են եկեղեցական արարողությունները: Հարցին, թե Հայաստանում հնարավո՞ր է, արդյոք, որ նման որոշում կայացվի, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից նշեցին, որ չեն կարող հստակ պատասխան տալ: