Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ ունի։
Փաշինյանի որոշմամբ՝ այդ պաշտոնին նշանակվել է Մանե Գևորգյանը։
Մանե Գևորգյանը մինչ այս աշխատել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռությունում՝ որպես միջազգային լրատվամիջոցների հետ կապերի համակարգող:
Գևորգյանը նաև աշխատել է ՍիվիլՆեթի հանձնարարությունների գծով խմբագիր։
Նա սովորել է Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի դպրոցում։