կարևոր
1440 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-02 10:57

Հնդկաստանը Հայաստան կմատակարարի 40 միլիոն դոլար արժեքով ռադիոտեղորոշիչ

Հնդկաստանը Հայաստան կմատակարարի 40 միլիոն դոլար արժեքով ռադիոտեղորոշիչ

Հնդկաստանը Հայաստան՝  ռադիոտեղորոշիչ սարքեր կմատակարարի: Այս նպատակով 40 միլիոն դոլար արժեքով համաձայնագիր է կնքվել; Լուրը հայտնում է India.Today-ը:

Ըստ կողմերի միջև կնքված համաձայնագրի՝ 4 Swathi ռադարների (ռադիոտեղորոշիչ) մատակարարում է նախատեսվում. դրանք ապահովում են թշնամու զենքի արագ, ավտոմատ, ինչպես նաև ճշգրիտ հայտնաբերումը  50 կմ հեռավորության վրա՝ անկախ այն հանգամանքից, թե դրանք ինչ տեսակի են՝  ականանետներ,արկեր թե՞ հրթիռներ են: Ռադիոտեղորոշիչը կարող է միաժամանակ հաղթահարել տարբեր հատվածներում զենքի տարբեր տեսակներից արձակված մի քանի արկեր: 

India Today-ը նշում  է նաև, որ Հայաստանն իրականացրել է նաև ռուսական ու լեհական համակարգերի փորձարկումներ, սակայն արդյունքում ընտրել է հնդկական արտադրանքը: