կարևոր
952 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-02 10:51

ԱԺ-ում չափում են աշխատակիցների ջերմությունը և միայն հետո ներս թողնում

ԱԺ-ում չափում են աշխատակիցների ջերմությունը և միայն հետո ներս թողնում

ԱԺ-ում կանխարգելիչ միջոցառումներ են. չափում են աշխատակիցների ջերմությունը և  հետո միայն ներս թողնում։ 

Անվտանգության այս միջոցառումները կապված են Հայաստանում՝ կորոնավիրուսի վարակի տարածման դեմ:  Նախօրեին հայտարարվեց, որ մեր երկրում գրանցվել է առաջին դեպքը: Այս  պահին մոտ 40 քաղաքացի կորոնավիրուսի կասկածանքով գտնվում է  Ծաղկաձորի  «Գոլդեն Փելես» հյուրանոցում՝ մեկուսացման մեջ։

Այսօր նախատեսված է Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ներկայացվելու է կորոնավիրուսի մասին առկա տեղեկատվությունը և ձեռնարկված միջոցառումների արդյունքները։