կարևոր
2040 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-02 10:37

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգրկվել է Կորոնավիրուսի կանխարգելան հանձնաժողովի կազմում

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգրկվել է Կորոնավիրուսի կանխարգելան հանձնաժողովի կազմում

Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քննարկում է ունեցել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նույնպես ընդգրկվել է Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովում: Այս մասին yerkirmedia․am-ին տեղեկացրին ՄԻՊ գրասենյակից։

«ՀՀ վարչապետի հետ քննարկվել է առկա իրավիճակը և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից գործընթացին աջակցելու հարցերը։ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում նույնպես կգործադրվեն առավելագույն միջոցները»,- նշել է Արման Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը հորդորում է ամենակարևորը խուճապի չմատնվել, հետևել միայն պաշտոնական տեղեկություններին, ինչպես նաև պահպանել վիրուսի կախարգելման կանոնները։