կարևոր
1133 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-02 09:40

Հրդեհ՝ Նորամարգ գյուղում. այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ

Հրդեհ՝ Նորամարգ գյուղում. այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ

Մարտի 1-ին, ժամը 19:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվում է խոտածածկ տարածք: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հրդեհը բռնկվել է Նորամարգ գյուղի «Կապուտակ լճեր» արոտավայրում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:06-ին, մարվել՝ 20:14-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ և եղեգն: