12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Կորոնավիրուսի պատճառով մեկուսացված մեր հայրենակիցները Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» 5 աստղանի հյուրանոցում ապահովված են ամեն ինչով՝ ներառյալ սնունդը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կից հրապարակելով տեսանյութ:
Ըստ Նիկոլ Փաշինյանի գրառման՝ բացառված է նրանց շփումը արտաքին աշխարհի հետ։ Նրանց հետ շփվող անձնակազմի անվտանգությունն ապահովված է: Հյուրանոցում այլ մարդիկ չկան։
«Ամենակարեւորը՝ նրանց մոտ ոչ մի ախտանշան չկա, նրանք բոլորը լավ են զգում: Սիրում ենք բոլորիդ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։
Իր հերթին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ տեղեկացնել նաև, որ երկար ժամանակ չաշխատած և վնասված տաք ջրի համակարգը նույնպես մեր մասնագետները վերանորոգեցին և այն արդեն գործում է։ Վաղը կաշխատի ինտերնետը և հավանաբար նաև ներքին հեռուստատեսային ցանցը»: