24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ Հանրապետությունում սուր շնչառական` կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակներում, կայացվել է որոշում ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանով նախատեսված գարնանային արձակուրդները տեղափոխել 2020 թվականի մարտի 2-ից 8-ը:
Նշված ժամանակահատվածում չեն գործի նաև բարձրագույն, նախնական (արհեստագործական) մասնագիտական, միջին մասնագիտական, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունները: Սույն որոշումը վերաբերում է նաև ուսումնական հաստատությունների ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ: