կարևոր
1130 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-01 20:27

 Հովտաշատ գյուղում հարսը խեղդամահ է արել սկեսրոջը

 Հովտաշատ գյուղում հարսը խեղդամահ է արել սկեսրոջը

Փետրվարի 29-ին, Հովտաշատ գյուղի Կամոյի փողոցի տներից մեկում ոստիկանները հայտնաբերել են  նույն հասցեի բնակիչ, 75-ամյա Սոնա Ս.-ի դին, որի զննությամբ պարզվել է, որ կինը  մահացել է խեղդամահ լինելու հետևանքով: Ոստիկանության կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում, բերման  է ենթարկվել նույն հասցեի բնակիչ, 31-ամյա Գայանե Զ.-ն՝ Սոնա Ս.-ի հարսը:  Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 08:00-ի սահմաններում, տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Գայանե Զ.-ն խեղդամահ  է արել  75-ամյա կնոջը: 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: