Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում 593-ից հասել է 978-ի, մահացածներինը՝ 54-ի: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչը:
«Նոր դեպքերը 385-ն են, ընդհանուր թիվը կեսօրին կազմել է 978 մարդ: Ցանկանում եմ նշել, որ 385 նոր դեպքերից 11-ը մահվան ելքով են ավարտվել: Մահացածների թիվը հասել է 54-ի»,- ասել է իրանցի պաշտոնյան` իրանական հեռուստատեսությամբ ելույթի ժամանակ:
Նրա խոսքով՝ վարակման նոր դեպքերի մեծամասնությունը գրանցվել է Թեհրան (170), Գիլյան (28), Մարքազի (44), Էլբուրս (31) նահանգներում:
Վերջինս հավելել է, որ 175 մարդ ապաքինվել է: Նախօրեին հաղորդվում էր մահվան 43 դեպքի մասին:
Բացի այդ, իրանական ԶԼՄ-ները հաղորդել են, որ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» պատրաստակամություն է հայտնել միանալ կորոնավիրուսի դեմ պայքարին, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։