Առողջապահական Համաշխարհային Կազմակերպության պաշտոնական տվյալների մեջ Հայաստանում կորոնավիրուսի գրանցված դեպքի բացակայությունը անհանգստացրել է Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանին։
«Առողջապահական Համաշխարհային Կազմակերպության պաշտոնական տվյալների մեջ բացակայում է Հայաստանում գրանցված դեպքը:
Դա կարող է լինել 3 պատճառով`
✅ Հայաստանում չկա #կորոնավիրուս և պետական պաշտոնյաները ստել են (պատճառների մասին հետո)
✅ Հայաստանում առկա են կորոնավիրուսի 1-ից ավելի դեպքեր, որոնց մասին չի հայտնվում, որպեսզի սուտը չբացահայտվի
✅ Առողջապահության նախարարությունը չի պահպանել ընթացակարգը և չի հայտնել մեզ մոտ հայտնաբերված դեպքի մասին:
Հուսամ, որ երրորդ տարբերակն է, սակայն հորդորում եմ հանձնարարել առողջապահության նախարարությանը հայտնել ԱՀԿ-ին առկա դեպքի/դեպքերի մասին»- իր ֆեյսբուքյան էջում գրել է Գրիգորյանը:
Ավելի ուշ արդեն Գրիգորյանը հրապարակել է Չինական աղբյուրի քարտեզի լուսանկարը, որում տվյալներն արդեն իսկ թարմացված են: