17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ հակահամաճարակային անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդները տեղափոխվում են մարտի 2-7-ը։
«Նույն ժամանակահատվածում, Երևանի քաղաքապետի որոշմամբ, կընդհատվի նաև քաղաքի ենթակայության տակ գործող մանկապարտեզների աշխատանքը։ Դասերը կընդհատվեն նաև արվեստի, երաժշտական դպրոցներում և մշակույթի և սպորտի մանկապատանեկական կենտրոններում»,- գրել է Կարապետյանը։
Հիշեցնենք, որ գարնանային արձակուրդները, որոնք նախատեսված էին մարտի վերջին, տեղափոխվեցին մարտի 2-ից 8։