Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նոր մասնրամասներ է հայտնում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացու մասին։
«Ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող մեր քաղաքացին, ում մոտ կորոնավիրուսի տեստը դրական էր, իրեն լավ է զգում, գանգատներ և ջերմություն չունի։
Մեր մյուս 31 քաղաքացիները, որոնք ժամանակավորապես ապրում են Գոլդեն Փելես հյուրանոցում և նրանցից մեկի շունիկը նույնպես իրենց լավ են զգում:
Շուտով կլինեմ Ծաղկաձորում և ուղիղ եթերով կմիանամ ձեզ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը։