20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց 2008թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում զոհվածների հիշատակին:
Արարողությանը ներկա էին նաև նախարարներ և այլ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 29-ին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջի միջոցով հրավիրել էր քաղաքացիներին մասնակցելու մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված «Ազատության» հրապարակից մեկնարկող երթին, որը չեղարկվեց Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի հաստատման պատճառով:
2020 թվականին նախատեսվում է տեղադրել զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, որը կստեղծի Ալբերտ Վարդանյանը: Արձանը կկոչվի «Ազդեցություն և հակազդեցություն» և տեղադրվելու է Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Բեյրութի փողոցից դեպի Զաքյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի միջնամասում: