27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Yerkirmedia.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես են այսօր առավոտյան՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս և Գրիբոյեդով փողոցներից, հատուկ հանդերձանքով զինված բժիշկները՝ որպես կորոնավիրուսի վարակակիր , մի քանի քաղաքացու ուղեկցել շտապօգնության ավտոմեքենա: Վերջին տվյալներով Հայաստանում կորոնավիրուսի կասկածով քաղաքացիների թիվը անցնում է 40-ը: Նրանց մեծ մասը օրերս Հայաստան է ժամանել Իրանից: Շտապ օգնության և ոստիկանության ներկայացուցիչների կողմից նրանք բոլորը տեղափոխվում են Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գործող «Գոլդեն Փելես» հյուրանոց, որտեղ համապատասխան՝ սենյակներ կան, ուր վերջինները կլինեն բժիշկների հսկողության տակ և անհրաժեշտության դեպքում կենթարկվեն բժշկական փորձաքննության:
Ի դեպ ականատեսների վկայությամբ՝ կազմակերպված գործողության ընթացքում ոստիկանության ներկայացուցիչները, համապատասխան անհատական պաշտպանական որևէ միջոցներով ապահովված չեն եղել, չեն ունեցել համապատասխան հագուստ, չեն կրել դիմակներ: