20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Փետրվարի 29-ի գիշերը մարտի 1-ի լույս ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղը: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը:
«Ներքին թաղամասի ուղղությամբ կրակոցներ են եղել, մեկ տան պատին էլ դիպչել է գնդակներից մեկը, այլ վնասներ չկան»,- հայտնեց Սերոբ Մախսուդյանը:
Նրա խոսքով՝ գնդակոծությունը եղել է ժամը 3-4-ի սահմաններում՝ շուրջ մեկ ժամ: Ներկայումս Ոսկեպարում իրավիճակը հանգիստ է։