կարևոր
829 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-01 14:13

Ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը չեղարկվել է

Ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը չեղարկվել է

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) հայտարարել է, որ աշխարհի պատանեկան առաջնությունը չեղարկվել է կորոնավիրուսի տարածման պատճառով:Լուրը հաղորդում է armsport.am-ը: 

Մրցաշարը պետք է կայանար մարտի 14-ից 21-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում:

Փետրվարի 26-ին Ռումինիայի տարածքում նոր կորոնավիրուսի վարակման առաջին դեպքն է գրանցվել, երկու օր անց հայտնի դարձավ հիվանդության ևս երկու դեպք:

Վերջին տվյալների համաձայն, ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 85184-ի: 2924 մարդ մահացել է: