կարևոր
1995 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-01 11:49

ԼՀԿ-ն չեղարկել է մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգին մասնակցությունը

ԼՀԿ-ն չեղարկել է մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգին մասնակցությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշել է չեղարկել 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգին մասնակցությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Քանի որ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության դեպք, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշել է չեղարկել լայն կազմով Մարտի 1-ին ժամը 12:30, սրբ. Սարգիս եկեղեցում (Մաշտոցի պողոտա) «Լուսավոր Հայաստան» կուսակցության խնդրանքով նախատեսված 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգին մասնակցությունը»,-նշել է նա: