կարևոր
1047 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-29 12:54

Համար 32 միկրոավտոբուսային երթուղու գործունեությունը կդադարեցվի

Համար 32 միկրոավտոբուսային երթուղու գործունեությունը կդադարեցվի

Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 32 երթուղին սպասարկող ընկերության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով, ս/թ մարտի 1-ից կդադարեցվի հ.32 երթուղու գործունեությունը: Այս մասին տեղեկացնում են   Երևանի քաղաքապետարանից:

«Նշված երթուղուց օգտվող քաղաքացիների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով, «Երևանի ավտոբուս»  ՓԲԸ-ի կողմից սպասարկվող ավտոբուսային հ. 20 երթուղին, ժամանակավորապես, Ավան վարչական շրջանի «Դուրյան» թաղամասից կշահագործվի միկրոավտոբուսային հ. 32 երթուղու ուղեգծով՝ մինչև Նոր Նորքի 7-րդ զանգված: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հայտարարության մեջ: