Սինգապուրի նախագահը, վարչապետը, կառավարության անդամները, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնյաներ հրաժարվել են մեկ ամսվա աշխատավարձից: Նրանք մտադիր են այդ գումարը ծախսել առողջապահության հիմնարկների այն աշխատողների վրա, որոնք պայքարում են կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնել է փոխվարչապետ Հան Սվին Քիթը: