կարևոր
1675 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-29 11:48

Ջալալ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Ջալալ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի կողմից, ՊԲ շտաբի նիստերի դահլիճում, փետրվարի 29-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, տարբեր ոլորտներ ներկայացնող զինվորական պաշտոնյաներ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքներ, որոնց վերաբերյալ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա սպայակազմին տվել է ցուցումներ ու հանձնարարականներ: