Թուրքիայի հյուսիսային քաղաքներից մեկի՝ Բոլույի քաղաքապետ Թանջու Օզջանը բացահայտ կերպով հայտարարել է՝ անվճար ավտոբուսներ կհատկացնի այն բոլոր ներգաղթյալներին, որոնք ցանկանում են հասնել Հունաստանի հետ սահման:
Բոլույից Հունաստանին սահմանակից Թուրքիայի Ադրիանապոլիս քաղաք հասնելու համար 550 կիլոմետրանոց ճանապարհ պետք է անցնել:
Հիշեցնենք, որ Սիրիայի Իդլիբ նահանգում 33 թուրք զինծառայողի մահվան մասին տեղեկացնելուց հետո Թուրքիան, որտեղ մոտ 3,6 միլիոն սիրիացի փախստական կա, հայտարարել է՝ այլեւս չի զսպի սիրիացի փախստականների հոսքը Եվրոպա: Բայց ստացվում է՝ Անկարան ոչ միայն չի զսպում, այլեւ հորդորում է փախստականներին գնալ Եվրամիության անդամ երկրներ: