12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
BBC-ի տվյալներով՝ Իրանում կորոնավիրուսի հետևանքով առնվազն 210 հիվանդ է մահացել։ BBC-ն հայտնում է, որ տեղեկությունը ստացել է Իրանի հիվանդանոցային իր աղբյուրներից:
Այս ցուցանիշը վեց անգամ գերազանցում է 34 մարդու մահվան պաշտոնական տվյալները: Լուրը ուրբաթ օրը հաղորդել է առողջապահության նախարարությունը:
Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը պնդում է, որ հանրությանը ներկայացված թվերը ճշմարիտ են՝ BBC-ին մեղադրելով ստահոդ տեղեկությունների տարածման մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն օգնություն է առաջարկել Իրանին կորոնավիրուսի դեմ պայքարում, սակայն Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Աբբաս Մուսավին մերժել է օգնության առաջարկը:
«Պահանջել օգնել Իրանին հակազդել կորոնավիրուսի դեմ մի երկրի կողմից, որը տնտեսական ահաբեկչության միջոցով ճնշում է գործադրել իրենց ազգի վրա, սխալ է»,-նշել է Մուսավին:
Փետրվարի 28-ին հայտնի դարձավ, որ Իրանի խորհրդարանը դադարեցնու է աշխատանքը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Նախօրեին հաղորդվել էր, որ կորոնավիրուս է հայտնաբերվել երկրի խորհրդարանի 4 անդամների մոտ: