Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1049-ի, մահացել է 29 մարդ: Այս մասին հայտնել է երկրի Քաղաքացիական պաշտպանության վարչության ղեկավար Անջելո Բորելին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 1049 մարդ, որոնցից 105-ը, այսինքն՝ մոտ 10 տոկոսը, գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում»,- ասել է Բորելին՝ հավելելով, որ բուժվել են հիվանդներից 50-ը:
Նշվում է, որ վիրուսի բռնկման էպիկենտրոնը Լոմբարդիա մարզի հյուսիսում է, որտեղ արձանագրվել է հիվանդացության դեպքերի կեսը։