կարևոր
3115 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-29 21:47

Իրանում փորձել են հրդեհել հիվանդանոցը, ուր տեղափոխել են կորոնավիրուսով վարակվածների (տեսանյութ)

Իրանի Բենդեր Աբբաս քաղաքի բնակիչները փորձել են հրդեհել տեղի հիվանդանոցը, ուր, ենթադրաբար, տեղափոխել են կորոնավիրուսով վարակված մի քանի հիվանդի: lenta.ru-ի փոխանցմամբ՝ փետրվարի 29-ին տեղի ունեցած միջադեպի տեսանյութը դեպքի վայրից իր թվիթերյան էջում հրապարակել է Iran International հեռուստաալիքը:

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է պարիսպից այն կողմ այրվում բուժհաստատության կառույցներից մեկը: Հրդեհի տարածմանը հետևում են քաղաքացիները, որոնք փողոց են դուրս եկել՝ իրենց բողոքը հայտնելու կորոնավիրուսով վարակվածներին Բենդեր Աբբասում տեղավորելու դեմ:

Աղբյուրի տվյալներով՝ բնակիչների դժգոհությունը հարուցել է այն հանգամանքը, որ Ղոմ քաղաքից իրենց հիվանդանոց կորոնավիրուսով հիվանդների են տեղափոխում: Սակայն Հորմոզգանի բժշկական համալսարանի ներկայացուցիչը հայտնել է, որ նոր հիվանդների՝ Բենդեր Աբբաս տեղափոխության մասին լուրն իրականությանը չի համապատասխանում:

Աղբյուրը՝ Tert.am