ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ուղերձ է հղել` նվիրված Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Մարտի 1-ը՝ քաղաքացիական պաշտպանության միջազգային օրն է: Այդ կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության համակարգի բոլոր ներկայացուցիչներին և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին։ Քաղաքացիական պաշտպանությունը բնակչության պաշտպանության ամենակազմակերպված, ամենամարտունակ կառույցներից մեկն է։ Այն իր մեջ ներառում է խաղաղ և պատերազմական ժամանակահատվածում հասարակության բոլոր խավերի, քաղաքացիների համապարփակ պաշտպանության կազմակերպման և իրականացման մարդասիրական գործը։
Քաղաքացիական պաշտպանության ասամբլեայի կողմից 2020 թվականի, այս տարվա համար ընդունվել է «Քաղաքացիական պաշտպանությունը՝ յուրաքանչյուր տանը փրկարար ունենալն է» կարգախոսը: Կոչ եմ անում բոլորին հետևել այդ կարգախոսին»: