կարևոր
1173 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-29 18:15

Ադրբեջանը կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով փակում է Իրանի հետ սահմանը

Ադրբեջանը կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով փակում է Իրանի հետ սահմանը

Ադրբեջանը փակում է Իրանի հետ սահմանը երկու շաբաթով՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, ավելի վաղ հանրապետությունում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 3 դեպք:

«Հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկությունները և այլ պետությունների փորձը՝ կապված կորոնավիրուսի ռիսկի տարածման հետ, որոշում է կայացվել՝ 2 շաբաթով փակել Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև պետական սահմանները»,- տեղեկացնում են վիրուսի դեմ պայքարի համար երկրի ստեղծած գործադիր շտաբից:

2019 թվականի դեկտեմբերի 31-ից Չինաստանի իշխանությունները տեղեկացրել էին ԱՀԿ-ին ՈՒհան քաղաքի կենտրոնական հատվածում անհայտ թոքաբորբի բռնկման մասին:

ԱՀԿ-ի տվյալներով ՉԺՀ  սահմաններից դուրս կորոնավիրուս հայտնաբերվել է աշխարհի 51 երկրում, վարակվածների թիվը հասել է  4691, իսկ մահացածներինը՝ 67 մարդ: