կարևոր
3570 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-29 16:58

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է կենտոնական զինվորական հոսպիտալ

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է կենտոնական զինվորական հոսպիտալ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը փետրվարի 29-ին այցելել է ՀՀ ԶՈւ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

ԳՇ պետը հետևել է հոսպիտալում ընթացող շինարարական և վերանորոգման աշխատանքների ընթացքին, տվել համապատասխան ցուցումներ և հետաքրքրվել վերջնաժամկետների մասին:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը նաև տեսակցել է հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում գտնվող զինծառայողներին, բուժանձնակազմից տեղեկացել նրանց առողջական վիճակի և բուժման ընթացքի մասին: