կարևոր
1027 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-28 23:49

Աստրախանի շրջանում մասնավոր ուղղաթիռ է վթարի ենթարկվել

Աստրախանի շրջանում մասնավոր ուղղաթիռ է վթարի ենթարկվել

ՌԴ Աստրախանի շրջանի Նարիմանովի բնակավայրի՝ Լինեյնոե գյուղի մոտակայքում, մասնավոր ուղղաթիռ է վթարի ենթարկվել: Լուրը գրում է Life-ը, հղում կատարելով  արտակարգ իրավիճակների ծառայության իր աղբյուրներին: Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել մոսկովյան ժամանակով 19:30-ին: Նախնական տվյալներով ՝ դեպքի հետևանքով մեկ մարդ մահացել է: Հաղորդվում է , որ ուղղաթիռը պատկանել է  "Аэросоюз Волгоград" ընկերությանը: Վթարի մանրամասները ճշտվում են: