29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ հակառակորդը փետրվարի 28-ին ժամը 12:30-ի մոտակայքում կրակոցներ է արձակել: Ըստ գյուղապետ Ֆելիքս Մելիքյանի՝ ժամը 12:00-ից հետո են եղել կրակոցները՝ մոտ 1 ժամ տևողությամբ: Գյուղը վնասներ չի կրել, առանձին հատվածում ինչ-որ շինության պատի կպել է, բայց էական վնաս չկա: Ի դեպ կրակոցներ եղել են նաև փետրվարի 24-ին:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան էլ վստահեցրեց՝ իրավիճակը սահմանին նորմալ է, հանգիստ է: Նա նաև ասաց՝ գյուղի ուղղությամբ փոքր կրակոց է եղել՝ մոտ 20 փամփուշտ: