կարևոր
2064 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-28 18:53

Փաշինյանի դուստրը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին

Փաշինյանի դուստրը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին

  
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանին:

Շուշան Փաշինյանը պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները եւ 2 միլիոն դրամ փոխհատուցում վճարել: Հայցի պատճառը Սամսոնյանի՝ հունվարի 26-ին արված ֆեյսբուքյան գրառումն է: Նա գրել էր, թե Նիկոլ Փաշինյանը հաճախ իր միջնեկ դստեր համար 1 կիլոգրամը 3 հազար դոլարով սեւ խավիար է գնել ռեստորաններից մեկից:

Սամսոնյանը նշել էր նաեւ, թե վարչապետի թիկնապահները գնացել էին այդ ռեստորան՝ դարձյալ խավիար գնելու, սակայն ցանկացել են փոխանցմամբ գումարը տալ: Ռեստորանից նրանց հայտնել են, թե այդ պարագայում կիլոգրամը 3 հազար դոլարի փոխարեն կարժենա 5 հազար դոլար: Վարչապետն էլ, ըստ Նարեկ Սամսոնյանի գրառման, բարկացել է եւ որոշել ռեստորանին հարկայինով պատժել հենց տեղում:

Գրառման համար Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել, եւ Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար: