24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ամերիկացի կոնգրեսականները կոչ են անում Կոնգրեսին՝ 2021 թվականի ֆինանսական տարում օգնություն տրամադրել Արցախին՝ ականազերծման աշխատանքների համար:
Դեմնոկրատ կոնգրեսական Ջուդի Չուն հորդորել է 10 միլիոն դոլար հատկացնել Արցախին՝ քննադատելով պետքարտուղարության ջանքերը՝ դադարեցնելու Արցախի ականազերման աշխատանքերի համար ամերիկյան օգնության տրամադրումը:
Ներկայացուցիչների պալատում 2021 թվականի ֆինանսական տարվա արտաքին օգնության վերաբերյալ օրինագիծը նախապատրաստող ենթահանձնաժողովի լսումների ժամանակ, կոնգրեսական Չուն համեմատել է Արցախի համար առաջարկվող 10-ըմիլիոն դոլարը Ադրբեջանին տրամադրվող 100 միլիոն դոլար օգնության հետ՝ եզրակացնելով, որ ԱՄՆ-ի ֆինանսական խնդիրները, փաստորեն, խոչընդոտ չեն կարող լինել:
Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի փոխանցմամբ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան էլ նշել է, որ որպես ազգ՝ Միացյալ Նահանգների բարոյական պարտքն է շարունակել մարդասիրական աշխատանքների առաջնորդումը: