կարևոր
2592 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-28 16:25

Վրաստանում կորոնավիրոսով 2-րդ մարդն է վարակվել․ հայ-վրացական սահմանի փակման հարց օրակարգում չկա

Վրաստանում կորոնավիրոսով 2-րդ մարդն է վարակվել․ հայ-վրացական սահմանի փակման հարց օրակարգում չկա

Վրաստանում կորոնավիրոսով 2-րդ մարդն է վարակվել:  Լուրը հայտնել է Հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն՝ մամուլի ասուլիսի ընթացքում: Այս մասին տեղեկացնում է «Ալիք մեդիա»-ն։

Վարակված քաղաքացին ժամանել է Իտալիայից: Նրա մոտ նախանշաններ են նկատվել վերադառնալուց մեկ օր անց, քաղաքացին անձամբ է դիմել ինֆեկցիոն կլինիկա՝ հետազոտության: Այս պահին ինտենսիվ աշխատանք է տարվում՝ քաղաքացու հետ կոնտակտի մեջ եղած  մնացած անձանց ուղղությամբ: Մասնագետների խոսքով՝ հիվանդի վիճակն այս պահին բավարար է: Հիշեցնենք՝ 1-ին դեպքը հաստատվել է փետրվարի 26-ին:

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ կորոնավիրուսի վտանգի հետ կապված՝ հայ-վրացական սահմանի փակման հարց օրակարգում չկա: