07.07.2022
|
||
---|---|---|
USD | 409.38 +1.18 | |
GBP | 490.85 +4.11 | |
EUR | 417.16 +0.84 | |
GEL | 141.17 +0.90 | |
RUB | 6.5 -0.11 |
Երեկ արդեն տեղեկացրել էինք, որ 58 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը Yerkir.am-ին տեղեկացրել է, որ նախարարությունը այս պահին չի զբաղվում հանձնաժողովի ձևավորման հարցերով և խորհուրդ տվեց դիմել կառավարությանը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանն էլ էլ Yerkir.am-ին հայտնել է, որ իրենք այս պահին տեղյակ չեն հարցից, ավելին՝ այդ գործառույթը ԿԳՄՍ նախարարությանն է, ինչից ելնելով էլ Խաչատրյանը հորդորեց դիմել վերստին ԿԳՄՍՆ-ին:
Yerkir.am-ը փորձել է Սամվել Կարապետյանի հարազատներից ճշտել՝ արդյո՞ք նախատեսվում է ստեղծել հուղարկավորման կառավարական հանձնաժողով: Մեզ հետ զրույցի ընթացքում հարազատները տեղեկացրին, որ առավոտից սպասողական վիճակի մեջ են եղել և միայն քիչ առաջ են տեղեկացել ԿԳՄՍ նախարարությունից, որ չի ստեղծվելու կառավարական հանձնաժողով:
Սամվել Կարապետյանը կոչումներ չունի, ուստի նրա մահվան կապակցությամբ հանձնաժողովի ձևավորումը չի համապատասխանում ընթացակարգերին. սա է, ըստ ԿԳՄՍ նախարարության, հանձնաժողով չստեղծելու պատճառը:
Հարազատները Yerkir.am-ին հաղորդել են, որ Սամվել Կարապետյանի հոգեհանգստի վայրի և ժամի մասին կհայտնեն քիչ ուշ: