կարևոր
1850 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-28 15:44

Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 34-ի

Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 34-ի

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին 24 ժամվա ընթացքում ավելացել է հարյուրով՝ հասնելով 388-ի, մահացել է 34 մարդ: Այդ մասին փետրվարի 28-ին հայտնել է Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:

«Ընդհանուր առմամբ վարակման վեպքերի թիվը հասել է 388-ի, 73 մարդ ապաքինվել է, ընդամենը մահացել է 34 մարդ»,-հայտնել է նա մամուլի ասուլիսի ընթացքում, որը ցուցադրել է IRINN հեռուստաալիքը:

Ջահանփուրի խոսքով՝ առաջիկա օրերին կանխատեսվում է վիրուսի հետագա տարածումը:

Նախօրյակին Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում էր 245, այդ թվում՝ 26-ը՝ մահվան ելքով: