կարևոր
1906 դիտում, 2 տարի առաջ - 2020-02-28 15:24

Ադրբեջանում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջին հաստատված դեպքը

Ադրբեջանում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջին հաստատված դեպքը

 Ադրբեջանում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այս մասին հայտնել է երկրում գործող օպերատիվ շտաբը:

«Նա Ռուսաստանի քաղաքացի է, որն Ադրբեջանի տարածք է ժամանել Իրանից: Նա տեղավորված է հատուկ ռեժիմի ինֆեկցիոն բլոկում»,-նշվում է շտաբի տեղեկատվության մեջ: Վարակակրի վիճակը գնահատվում է կայուն: Վիրուսի տարածումը կանխելու համար մասնագետները փնտրում են այն մարդկանց, ում հետ շփվել Է վարակվածը:

Հիշեցնենք, որ նոր կորոնավիրուսի կասկածանքով Ադրբեջանում հոսպիտալացվել էր՝ 7 մարդ, նրանցից 5-ը Իրանի քաղաքացիներ էին: Ավելի վաղ էլ 20 մարդ տեղափոխվել էր կարանտինային գոտի, վարակակիր լինելու կասկածանքով։