12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
ՔՊ վարչության նախագահ, ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն իր անձնական տվյալների հրապարակման վերաբերյալ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում ճանաչվել է տուժող:
Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրել է Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարի 13-ին «hraparak.am» կայքում հրապարակվեց «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերտառությամբ մի հոդված, ըստ որի՝ զինծառայության ընթացքում Պապիկյանը դանակով վիրավորել է իր հրամանատարին, ինչի համար ազատազրկման է դատապարտված եղել, համաներմամբ՝ ազատ արձակվել: Հաջորդ օրը ֆեյսբուքյան ուղիղ եթերում Պապիկյանը հերքեց, որ ինքը դանակով վիրավորել է որեւէ մեկին, սակայն հաստատեց, որ դատապարտված եղել է: